Կանանց անհատական ԵԱ․ Հայաստանի երեք ներկայացուցիչ հաղթանակ է տարել նախավերջին տուրում

Ավարտվեց Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում անցկացվող Եվրոպայի կանանց 23-րդ առաջնության նախավերջին՝ 10-րդ խաղափուլը: 

Այսօր հաղթել են Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը և Լիլիթ Մկրտչյանը: Մարիամը պարտության է մատնել ադրբեջանցի շախմատիստուհի Գյունայ Մամեդզադեին: Աննա Սարգսյանի խաղը ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:

Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը 10 հնարավորից վաստակել են 7 միավոր և համապատասխանաբար զբաղեցնում են 6-րդ և 9-րդ հորիզոնականները՝ զիջելով մրցաշարի առաջատարներին 1 միավոր:

Լիլիթ Մկրտչյանը և Մարիամ Մկրտչյանը վաստակել են 6.5 միավոր և համապատասխանաբար զբաղեցնում են 15-րդ և 18-րդ հորիզոնականները