Երեք հայ մարմնամարզիկ հասել է Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները հաջող են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`   թուրքական Անթալիա քաղաքում մեկնարկել է սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հավաքականի առաջատար, աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը բազմամարտում, նժույգ-թափերում և հենացատկի վարժություններում դուրս է եկել եզրափակիչ:

Մեդալների համար օղակների վարժությունում կմրցեն Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը: Հավաքականի անդամներից միայն Գագիկ Խաչիկյանը բազմամարտում չի հաղթահարել որակավորման փուլի արգելքը:

Եվրոպայի առաջնության եզրափակիչները կկայանան ապրիլի 15-16-ին:

Հայաստանի ընտրանու մարզիչներն են Սոս Սարգսյանը և Հայկ Նազարյանը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը և Արթուր Գյուրջինյանը մրցավարների շարքում են: