Երևանում մեկնարկող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցավարների և պատվիրակների թվում Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ

Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը մրցավարների և տեխնիկական պատվիրակների թվում Հայաստանը երեք ներկայացուցիչ ունի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մրցավարների թվում է ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի  չեմպիոն Նազիկ Ավդալյանը:  Տեխնիկական պատվիրակների շարքում են միջազգային կարգի մրցավարներ Արայիկ Ալավերդյանը, ինչպես նաև Հարություն Չաբոնյանը: