Ռուդոլֆ Ղևոնդյանը կոմայի մեջ է, չի մահացել

Ռուդոլֆ Ղևոնդյանը կոմայի մեջ է, չի մահացել
Ռուդոլֆ Ղևոնդյանը կոմայի մեջ է, չի մահացել

Դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը կոմայի մեջ է, նա չի մահացել: Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի լրատվության պատասխանատու Անի Ներսիսյանը:

Հիշեցնենք, որ մի քանի ժամ է հայկական լրատվամիջոցները և բազմաթիվ դերասաններ հրապարակումներ էին կատարում, որ Ռուդոլֆ Ղևոնդյանը մահացել է:

«Ապատեղեկատվությունը չգիտեմ, թե ինչպես է տարածվել և ումից է տարածվել: Իր տղայի՝ Գոռի հետ խոսել ենք, Ռուդոլֆ Ղևոնդյանը կոմայի մեջ պառկած է, չի մահացել: Նա Բելգիայում է, իր տղայի մոտ»,-Factor.am-ին ասել է մամուլի պատասխանատուն:

Ռուդոլֆ Ղևոնդյանը Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան է: Նա վերջերս կաթված է տարել։