Դատախազը միջնորդեց Վազգեն Մանուկյանի նկատմամբ 500 հազար դրամի չափով տուգանք կիրառել. «Լուրեր»

Մեղադրող դատախազը միջնորդեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին դատապարտել տուգանքի՝ 500 հազար դրամի չափով։

Այս մասին տեղեկացնում է 1lurer.am-ը:

Դատախազ Արմեն Գևորգյանը հանդես եկավ մեղադրական ճառով՝ նշելով, Մանուկյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորվել է գործի քննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ։

Մանուկյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչերի համար։