Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ․ ԱՀ ՆԳՆ

Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքի ավագ տեղամասային տեսուչը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ ապրիլի 18-ին ժամը 12:00-ի սահմաններում, Ասկերանի շրջանի օկուպացված Ակնաղբյուր գյուղի վարչական տարածքում` հայկական վերահսկողության տակ գտնվող ցանքատարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակներով կրակ են բացել մի խումբ քաղաքացիների ուղղությամբ։

Այս մասին հայտնում են Արցախի Ներքին գործերի նախարարությունից։

Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։ Հաղորդագրությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։