ԱՄՆ «Հայ դատի» հանձնախումբը կոչ է արել Բայդենին ճանաչել Արցախի անկախությունը

Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը ԱՄՆ նախագահական ընտրություններում առաջադրված դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետությունը:

«Հարգելի Ջո Բայդեն, Ադրբեջանի կողմից ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածության խախտման ֆոնին՝ Դուք պետք է ճանաչեք Արցախի Հանրապետությունը՝ որպես անհապաղ և անհրաժեշտ պատասխան Բաքվի և Թուրքիայի ու Իսլամական պետության իրենց դաշնակիցների կողմից հայ ժողովրդի դեմ իրականացվող ցեղասպանական արշավին»,- նշվում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի թվիթերյան գրառման մեջ: