Ադրբեջանի ՊՆ–ն հերթական ստահոդ հայտարարությունն է տարածել. Տաթև Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը գրում է.

«Ադրբեջանի ՊՆ–ն հերթական ստահոդ հայտարարությունն է տարածել, որտեղ նշված է.

«Ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից Լաչինի ճանապարհից դեպի հյուսիս ցամաքային ճանապարհները վերահսկողության տակ վերցնելուց հետո փորձ է արվում Հայաստանից կենդանի ուժ, զինամթերք, ականներ, ինչպես նաև ռազմական նշանակության այլ միջոցներ տեղափոխել Ադրբեջանի տարածքում անօրինական հայկական զինված կազմավորումների համար և այդ նպատակով որոշել նոր երթուղիները:

Ապրիլի 21-ի առավոտյան տեխնիկական միջոցներով դիտարկվել է ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ հայկական անօրինական զինված կազմավորումների մարտական դիրքեր ապահովման միջոցներ տեղափոխող ռազմական ավտոմոբիլային տեխնիկայի հերթական տեղաշարժը: Հայտարարում ենք, որ Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջան կենդանի ուժ, զինամթերք, այդ թվում ՝ ականներ հասցնելու և կոնկրետ այդ դեպքում նոր երթուղիների հայտնաբերման Հայաստանի փորձերը, եռակողմ հայտարարության դրույթների կոպիտ խախտման հետ մեկտեղ, հող են ստեղծում տարածաշրջանում լարվածության աճի և հայերի կողմից նոր սադրանքների համար»:

Սա կարելի է կարդալ հետևյալ կերպ՝ Ադրբեջանը պատրաստվում է նոր սադրանքների գնալ Արցախի դեմ: Վերջերս իմ կանխատեսումներում նշել էի, որ մինչև Թուրքիայում ընտրությունների ավարտը Ալիևը կենտրոնանալու է Արցախի վրա, իսկ հետո արդեն կանցնի ՀՀ–ի դեմ գործողությունների: Ադրբեջանի ՊՆ–ի վերոնշյալ հայտարարությունը դրա վառ ապացույցն է»: