Գյումրեցի մարզիկները ծանրամարտի և ըմբշամարտի Եվրոպայի առաջնություններից վերադարձել են 15 մեդալով

97k g GR – Artur ALEKSANYAN (ARM)

Գյումրեցի մարզիկները ծանրամարտի և ըմբշամարտի Եվրոպայի առաջնություններից վերադարձել են 15 մեդալով:Այս մասին հայտնում են ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմից:

Ոսկե մեդալակիրներ են դարձել՝
Արթուր Ալեքսանյան-հունահռոմեական ըմբշամարտ, 97 կգ քաշային կարգ, Գյումրիի Ա․ Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոց, մարզիչ՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյան

Սամվել Գասպարյան-ծանրամարտ, 109 կգ քաշային կարգ, Գյումրու օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջ, մարզիչ՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Հարություն Եղոյան

Գարիկ Կարապետյան-ծանրամարտ, 102 կգ քաշային կարգ, Գյումրու օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջ, մարզիչ՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Ալեքսան Կարապետյան

Արծաթե մեդալակիրներ են դարձել՝

Վարազդատ Լալայան-ծանրամարտ, +109 կգ քաշային կարգ, Գյումրու համալիր մարզադպրոց, մարզիչ՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Կարեն Կարապետյան

Արա Աղանյան-ծանրամարտ, 96 կգ քաշային կարգ, Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոց, մարզիչ՝ Հովհաննես Շահնազարյան

Բրոնզե մեդալներ են նվաճել՝

Ռաֆիկ Հարությունյան-ծանրամարտ, 81 կգ քաշային կարգ, Գյումրու ծանրամարտի մարզադպրոց, մարզիչ՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Գագիկ Գրիգորյան

Եվրոպայի երևանյան ծանրամարտի առաջնությունում շիրակցի մարզիկները առանձին վարժաձևերում նվաճել են նաև 9 «փոքր» մեդալ, որից 3-ը՝ ոսկի, 5-ը՝ արծաթ և 1-ը՝ բրոնզ։