ՆԳՆ հորդորը քաղաքացիներին՝ անձնագրային ծառայություններից օգտվելու վերաբերյալ

Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ ամռան ամիսներին անձնագրային ծառայությունները սովորաբար աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով:

«Ուստի հորդորում ենք անձնագրային գործարքները կատարել ավելի վաղ՝ խնայելով Ձեր ժամանակը և միաժամանակ նպաստելով աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության վարչական շենքում (Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10) սպասարկումն իրականացվում է առցանց հերթագրմամբ՝ e-request.am կայքի միջոցով:

Տարածքային անձնագրային ծառայություններում հերթը կարգավորվում է տեղում՝ հերթի կտրոնների միջոցով»։