Պայթեցման աշխատանքներ Ագարակ և Աղձք բնակավայրերի մոտ. ճանապարհը փակ կլինի

Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի (Աշտարակ-Թալին) ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի կմ 35+600-կմ 36+000 հատվածում (Ագարակ և Աղձք բնակավայրերի մոտ) ապրիլի 27-ին՝ ժամը 16։00-18։00-ի սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Այդ ընթացքում մոտ 10-15 րոպե ճանապարհը փակ կլինի երթևեկության համար։

Հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը։