Իրանի հարավում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր 4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի հարավում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Եվրոպայի Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ 

Ստորերկրյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 14:20-ին: Տարերքի էպիկենտրոնը գտնվել է Բանդար Աբաս քաղաքից (բնակչությունը` մոտ 526 հազար) 113 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Օջախն ընկած է եղել 10 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն առայժմ չի ստացվել: