Բլինքենն Ալիևի հետ զրույցում ընդգծել է Լաչինի միջանցքի բացման կարևորությունը

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում Բլինքենը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը։

Բլինքենն ընդգծել է առևտրային և մասնավոր տրանսպորտային միջոցների համար Լաչինի միջանցքի հնարավորինս արագ վերաբացման կարևորությունը։

Էնթոնի Բլինքենն  ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների կարևորությունը և խոստացել է ԱՄՆ-ի շարունակական աջակցությունն այդ գործընթացին։

Բլինքենը համոզմունք է հայտնել, որ խաղաղությունը հնարավոր է։