Սուրեն Պապիկյանը անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ զորամասերում

Մայիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վաղ առավոտյան անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ N զորամասերում։

Հնարավոր է սա 5 people նկարն է

Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, պաշտպանական գերատեսչության ղեկավարը հրամանատարական կազմերի ուղեկցությամբ շրջել է զորամասերի տարածքով, հետևել օրվա կարգացուցակով սահմանված միջոցառումների իրականացման ընթացքին, զորանոցային պայմաններին և տվել համապատասխան հանձնարարականներ։
Ստուգայցի շրջանակում նախարարը հանդիպել է նաև մարտական հերթապահության պատրաստվող ժամկետային զինծառայողների հետ:

Հնարավոր է սա 3 people նկարն է
 
Պաշտպանության նախարարը շրջել է զորամասերի տարածքում նոր կառուցվող շենք-շինություններում, հետևել շինարարական աշխատանքների ընթացքին:

Հնարավոր է սա 3 մարդ and փայտի պահեստ նկարն է

Նախարար Պապիկյանն այցելել է նաև առաջնագիծ, հետևել ինժեներական, դիրքերի կահավորման աշխատանքների ընթացքին:

Հնարավոր է սա 3 մարդ and տեքստ նկարն է
Հնարավոր է սա 1 person նկարն է