«Իջևանում բողոքի ակցիայի ընթացքում կատարված բռնությունները խիստ դատապարտելի են». Անի Սամսոնյան

ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության մամուլի խոսնակ Անի Սամսոնյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ։

«Իջևանում բողոքի ակցիայի ընթացքում կատարված բռնությունները խիստ դատապարտելի են, իրադարձությունների նման ելքերը` վտանգավոր:

Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավորներ Սարգիս Ալեքսանյանը և Արման Բաբաջանյանը մեկնել են Իջևան` տեղում հասկանալու իրավիճակը: Ավելի ուշ կհայտնեն մանրամասներ:

Դեպքի վայր տանող ճանապարհը խցանված է և կա տեղաշարժման խնդիր:

Հ.Գ Երկրում գեներացված ատելության մթնոլորտը օնլայնից տեղափոխվել է իրական աշխարհ: Վաղուց հատել ենք սահմանագիծը»: