Սեպտեմբերի 1-ից Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կլուծարվի

Սեպտեմբերի 1-ից Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կլուծարվի
Սեպտեմբերի 1-ից Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կլուծարվի

Կառավարության պահուստային ֆոնդից 54,5 միլիոն դրամ կհատկացվի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լուծարման և այլ ծախսերն ապահովելու նպատակով։ Այս մասին տեղակցնում է  Restart Times -ը։

«Նախարարությունը կառավարությանը հայտնել է, որ հիմնադրամը լուծարվելու է սեպտեմբերի 1-ին։ Համաձայն լուծարման նախահաշվի՝ այդ գումարը հատկացվելու է 40 աշխատակիցների 6 ամսվա աշխատավարձերի, արձակման նպաստների, կուտակված գույքահարկի վճարմանը, վարձավճարների, կոմունալ մուծումների և պահպանման այլ ծախսերի»,-նշում է աղբյուրը։