Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում առաջընթաց է տեսնում

Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում 
առաջընթաց է տեսնում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ  Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

«Ադրբեջանը կողմնակից է հետկոնֆլիկտային փուլում հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Դա տարբեր փուլերից կազմված գործընթաց է, անցյալ տարվա վերջից հարաբերությունների կարգավորման հարցում որոշակի լճացում էր նկատվում»,- պնդեց Բայրամովը։

Նրա խոսքով՝ այսօրվա բանակցությունները հնարավորություն կտան շարունակել հայկական պատվիրակության հետ քննարկել առկա բոլոր հարցերը, նաև՝ խաղաղության պայմանագրի շուրջ հարցերը: