«Ժաննա դ’Արկ». առաջնախաղ՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում

Վանաձորի դրամատիկական թատրոնի մամուլի ծառայությունը տեղեկացնում է նոր ներկայացման մասին:

«Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի խաղացանկը կհամալրվի ռուս գրող Անատոլի Լևանդովսկու «Ժաննա դ’Արկ» վեպի հիման վրա բեմադրված միստիկ դրամայով։ Առաջնախաղերը կկայանան հունիսի 6-ին և 24-ին»,-տեղեկացնում է մամուլի ծառայությունը: