№100 ավտոբուսը Ֆրանսիայի հրապարակից «Զվարթնոց» օդանավակայան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումներ կիրականացնի

Այսօրվանից №100 ավտոբուսը Երևանի Ֆրանսիայի հրապարակից «Զվարթնոց» օդանավակայան և հակառակ ուղղությամբ կանոնավոր ուղևորափոխադրումներ է իրականացնում։

Ներկայացնում ենք երթուղին. Ֆրանսիայի հրապարակ (ս.կ.) – Մաշտոցի պող. – «Հաղթանակ» կամուրջ – Ծովակալ Իսակովի պող. – Երևանյան – Գասպարյան փ-ներ – «Զվարթնոց» օդանավակայան (վ/կ):

Հետադարձը՝ նույն ուղեգծով:

Ուղեվարձը՝ 300 դրամ։