Զինծառայող Համիկ Վարդանյանի մահվան գործով ընթանում է նախաքննություն

Զինծառայող Համիկ Վարդանյանի մահվան գործով ընթանում է նախաքննություն
Զինծառայող Համիկ Վարդանյանի մահվան գործով ընթանում է նախաքննություն

ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում մահացած զինծառայող Համիկ Վարդանյանի մահվան գործով նախաքննություն է ընթանում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում հուլիսի 22-ին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Ցանկացած մեկ զինծառայողի, մեր մեկ գործընկերոջ մահն անվերականգնելի է, և բարոյապես բոլորիս վրա ազդում է: Դեպքերի թվի հետ կապված՝ ունենք որոշակի նվազում, բայց նաև ունենք որոշակի թերություններ, որոնք թույլ չեն տվել վաղօրոք բացահայտել մեր զինծառայողի այդ հոգեվիճակը»,- ասաց Տոնոյանը:

Նախարարը նշեց՝ պետք էր շատ ավելի աշխատել՝ հավելելով, որ համապատասխան հանձնարարությունները տրված են:

«Ավելին չեմ կարող ասել, որովհետև նախաքննություն է իրականացվում»,- նշեց նա: