Պոլիտեխնիկի ուսանողներին ասել են՝ Ավինյանի հետ հանդիպմանը մասնակցելու դեպքում դասից բացակայությունը չի գրանցվի. «Անկախ դիտորդ»

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանում է։

«Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանում հենց այս պահին տեղի է ունենում հանդիպում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի հետ։

Մեր տեղեկություններով՝ ուսանողներին հայտնել են, որ հանդիպմանը մասնակցելու դեպքում դասից նրանց բացակայությունը չի գրանցվի»,- այս մասին ասվում է «Անկախ դիտորդ»-ի տարածած հաղորդագրությունում։