Թոքաբորբից մահացել է օպերային թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանը

Մահացել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանը: Նա 50 տարեկան էր:

«Արմենպրես»ի թղթակցի հետ զրույցում թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանն ասաց, որ Սարդարյանը մահացել է մարտի 31-ին:

«Մեզ հասած տեղեկություններով նրա մահվան պատճառը թոքաբորբն է»,- շեշտեց Կիրախոսյանն ու հավելեց, որ հավելյալ ինֆորմացիա երգչուհու մահվան մասին չունեն:

Երգչախմբի անդամները վերջին անգամ օպերային թատրոնում են եղել մարտի 13-ին:

Թատրոնի ամբողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում Աննա Սարդարյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին: