Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաներից ևս երկուսը հասել են Երևան

Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաներից ևս երկուսը հասել են Երևան
Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաներից ևս երկուսը հասել են Երևան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ կարապետյանը տեղեկացնում է, որ քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաներից ևս երկուսը հասել են Երևան:

«Երևան հասան քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաներից ևս երկուսը։ Շաբաթվա ընթացքում նրանք կսկսեն աշխատել։ Մնացածին սպասում ենք առաջիկա շաբաթների ընթացքում։

Այսօր տեղ կհասնի նաև աղբարկղերի առաջին խմբաքանակը՝ շուրջ 400 հատ։ Աղբի խնդիրը աստիճանաբար կմեղմվի։

Համաքաղաքացիներին կրկին խնդրում ենք ըմբռնումով մոտենալ աղբահանության օպերատորի անհամարժեք վարքագծի պատճառով ստեղծված վիճակի համար եւ զինվել համբերությամբ»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Հակոբ Կարապետյանը: