ԵՄ-ն տակավին չի հաստատել երկրների վերջնական ցանկը սահմանները բացելու համար

Եվրամիության խորհուրդը տակավին չի հաստատել այն պետությունների վերջնական ցանկը, որոնց հետ հուլիսի 1-ից կբացվեն Միության արտաքին սահմանները: Հունիսի 29-ին այդ մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել Է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ադալբերտ Յանսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նա նաեւ չի բացառել իրավիճակը, թե որոշման հասնել չի հաջողվի:

«Քննարկումը տակավին շարունակվում Է Եվրամիության խորհրդի անդամ երկրների միջեւ: Մենք անհամբերությամբ սպասում ենք այդ քննարկման արդյունքին, բայց առայժմ մենք այլեւս ոչինիչ ասել չենք կարող այս փուլում»,- հայտնել Է նա: Յանսը ոչ մի կերպ չի մեկնաբանել այդ քննարկման Էությունը կամ ցանկի բովանդակությունը:

«Ես չեմ ցանկանում շահարկել այդ թեմայով այնքան ժամանակ, քանի դեռ քննարկումն ավարտված չԷ»,- ասել Է նա: «Եթե ցանկը համաձայնեցնել չհաջողվի, Եվրամոիության խորհուրդը պետք Է ընդունի որոշում, թե ինչ անի այնուհետեւ»,- հայտարարել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: