Դատարանը երկարացրեց Խաչատրյան քույրերի խափանման միջոցը

Դատարանը երկարացրեց Խաչատրյան քույրերի խափանման միջոցը
Դատարանը երկարացրեց Խաչատրյան քույրերի խափանման միջոցը

Մոսկվայի քաղաքային դատարանը մինչեւ հոկտեմբերի 28-ը երկարացրել Է Խաչատրյան երեք քույրերի խափանման միջոցը՝ որոշակի գործողությունների արգելքի տեսքով: Նրանք մեղադրվում են իրենց հոր սպանության մեջ:

 Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հաղորդել են դատարանի մամուլի ծառայությունում:

«Մոսկվայի քաղաքային դատարանի որոշմամբ երկարացվեց մեղադրյալ Քրեստինա, Անգելինա Խաչատրյան քույրերի նկատմամբ որոշակի գործողությունների արգելքի ժամկետը մինչեւ հոկտեմբերի 28-ը»,- ասել Է դատարանի ներկայացուցիչը: Ավելի վաղ դատարանը համանման վճիռ Էր կայացրել Մարիա Խաչատրյանի նկատմամբ, որը սպանության պահին եղել Է անչափահաս: Բոլոր երեքը չեն կարողանա հեռանալ իրենց տնից առանց քննիչի թույլտվության:

Քույրերին մեղադրանք Է առաջադրվել վերջնական խմբագրմամբ. նրանց մեղսագրվում Է սպանություն՝ կատարված նախնական համաձայնությամբ: Ըստ որում մեղադրանքի մեջ հետաքննությունը նշում Է, որ քույրերի գործողությունը հրահրվել Է տուժող Միխայիլ Խաչատրյանի գործողություններով: Փաստաբանները պնդում են, որ աղջիկներն իրենց գործողությունները կատարել են հոր կողմից շատ տարիներ շարունակվող բռնությունից անհրաժեշտ պաշտպանության շրջանակներում: