ՌԴ պետդումայի նախագահը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

ՌԴ Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հեռախոսազրույց է ունեցել  ՀՀ Ազգային ժողովի  արդեն նախկին նախագահ Արարատ  Միրզոյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Պետդումայի պաշտոնական կայքից։ Վոլոդինը շնորհավորել է Արարարտ Միրզոյանին  ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նշելով, որ համատեղ աշխատանքի ընթացքում  իրենք  ձևավորվել են կառուցողական հարաբերություններ։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Աղբյուր՝ Factor.am