ՌԴ ԶՈՒ-ն ստացել է խռովության կազմակերպիչներին չեզոքացնելու հրաման. Պուտին

ՌԴ ԶՈՒ-ն ստացել է զինված խռովության կազմակերպիչներին չեզոքացնելու հրաման:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը:

«Բոլոր նրանք, ովքեր գիտակցաբար բռնել են դավաճանության, շանտաժի ուղին և զինված խռովություն են նախապատրաստել, անխուսափելի պատիժ կկրեն:

Խռովության փորձի բոլոր մեղավորներն անխուսափելի պատիժ կկրեն, պատասխան կտան օրենքի և ժողովրդի առջև»,- նշել է ՌԴ նախագահը: