Կյանքից հեռացել է պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը 

Երեկ՝ հուլիսի10-ին, ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում 90 տարեկան հասակում կյանքից հեռացավ աշխարհահռչակ գիտնական, Հայաստանի ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Կալիֆորնիայի պետական համալսարանի Արդի հայոց պատմության ամբիոնի հիմնադիր ու առաջին վարիչ, «Հայաստանի Հանրապետություն» կոթողային քառահատոր աշխատության եւ Հայոց ցեղասպանության ու պատմական հայրենիքի վերաբերյալ բազմաթիվ գրքերի հեղինակ Ռիչարդ Գ․ Հովհաննիսյանը։

Այս մասին տեղեկանում ենք Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տարածած հաղորդագրությունից: