Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը

Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ ձևաչափով հանդիպումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ եռակողմ հանդիպումից առաջ հանդիպել էին Նիկոլ Փաշինյանն ու Շառլ Միշելը: Հայաստանի վարչապետը Լեռնային Ղարաբաղի նախագահի խնդրանքով ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին էր փոխանցել ԼՂ նախագահի նամակը: 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ ձևաչափով հանդիպել էին Բրյուսելում մայիսի 14-ին: Հունիսի 1-ին արդեն Քիշնևում կայացել էր հնգակողմ հանդիպում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ: