Հայաստանի կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկում Լեռնային Ղարաբաղ

Հայաստանի կառավարությունը հումանիտար օգնություն է ուղարկում Արցախ, որն այս պահին գտնվում է ամբողջական շրջափակման մեջ Ադրբեջանի կողմից։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հումանիտար բեռով բեռնատարները քիչ անց Երևանից կուղևորվեն դեպի Արցախ։

Հուլիսի 25-ին Հայաստանի կառավարությունը հայտնել էր, որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել  Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի հերթական նիստը, որի ընթացքում  որոշումներ են կայացվել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պարենային և բժշկական հրատապ հումանիտար աջակցության վերաբերյալ: