ՔՊ-ն ԿԸՀ է ներկայացրել Երևանի ավագանու ընտրություններում առաջադրվելու դիմումը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել Երևանի ավագանու ընտրություններում առաջադրման դիմումը։

Այս մասին հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը։

ՔՊ-ի նախընտրական ցուցակի առաջին քսանյակը հետևյալ տեսքն ունի.

Ավինյան Տիգրան

Փամբուխչյան Արմեն

Վարդանյան Նուարդ

Հովհաննիսյան Լևոն

Գրիգորյան Սուրեն

Խաչատրյան Մարգարիտ

Գալջյան Արմեն

Իսպիրյան Արթուր

Քերոբյան Դիանա

Հայրապետյան Վահագն

Բադալյան Ալեքսանդր

Հովակիմյան Տաթև

Թոխյան Մարատ

Միրզոյան Հայկ

Երեմյան Ռուզաննա

Կիրակոսյան Վլադիմիր

Բաբաջանյան Արման

Աղաջանյան Զարուհի

Հարությունյան Արման

Մանուկյան Նարեկ:

Ավելի վաղ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրման փաստաթղթեր էին ներկայացրել Հայաստանի եվրոպական կուսակցությունը և «ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը։

Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17-ին, առաջադրումների վերջնաժամկետը օգոստոսի 13-ն է։ Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 23-ից։