Ադրբեջանական անցակետում շտապօգնության մեքենայի վրայից պարտադրել են պոկել Արցախի առողջապահության նախարարության պաստառը. «Ազատություն»

Ադրբեջանական լրատվամիջոցների այսօր տարածած կադրերում երևում է, թե ինչպես են Լաչինի միջանցքի ադրբեջանական անցակետում պարտադրում Արցախի շտապօգնության մեքենայի վրայից պոկել «Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարության թեժ գիծ ծառայություն» գրությամբ պաստառը, որի վրա պատկերված է նաև Լեռնային Ղարաբաղի զինանշանը։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Ընդորում՝ պաստառը պոկելուց հետո ադրբեջանցի զինծառայողը պահանջում է այն իրեն փոխանցել։

Այսօր Լաչինի միջանցքի անցակետով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել 10-ը բուժառուներ։

Դեպքն, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, տեղի է ունեցել հենց այդ ժամանակ։ Ընդորում՝ տեսանյութն էլ վերնագրել են` «Դաս հայերին մեր սահմանապահներից. ավելորդ զինանշանը հանվել է»։