Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն

Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոն, որի ընթացքում նախատեսվում է քննարկել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգը: Այս մասին տեղեկացրին ԱԽ գրասենյակից: