Պեսկովը հայտնել է Պուտինի որոշումը Պրիգոժինի թաղմանը մասնակցելու մասին

Կրեմլը տեղեկություն չունի «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի հուղարկավորության մասին, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությունը դրան նախատեսված չէ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նախագահի ներկայությունը նախատեսված չէ, կոնկրետ հուղարկավորության մասին տեղեկություն չունենք։ Այս հարցի վերաբերյալ որոշումը կայացնում են հարազատներն ու ընկերները։ Այստեղ մենք առանց նրանց ոչինչ չենք կարող ասել», – հայտնել է Պեսկովը։Օգոստոսի 27-ին ՌԴ քննչական կոմիտեն ավարտել է մոլեկուլային գենետիկական հետազոտությունները Տվերի մարզում ինքնաթիռի կործանումից հետո։ Ըստ եզրակացության՝ բոլոր մահացածների ինքնությունը պարզվել է․ նրանք համապատասխանում են հայտարարված ցուցակին, որում ներառված էր Պրիգոժինը։«Embraer-135» բիզնես-ջեթը Տվերի մարզում կործանվել էր օգոստոսի 23-ի երեկոյան՝ Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ թռչելիս։