Փարիզի քաղաքապետը Հայաստանում է Ֆրանսիայի այլ շրջանների ներկայացուցիների հետ

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Հայաստանում է։

Այս մասին նա գրառում է արել X-ի (նախկին՝ «Թվիթեր») իր միկրոբլոգում՝ նշելով.

«Ես Հայաստանում եմ Փարիզի և այլ համայնքների ընտրյալների հետ։ Ինը ամիս շարունակ Արցախի 120.000 հայ, այդ թվում՝ 30.000 երեխա, մեկուսացված է, քաղցած, զրկված ամեն ինչից։

Այս հումանիտար աղետին բախվելով՝ մենք նրանց օգնություն ենք ցուցաբերում։ Ժամանակը սպառվում է»: