Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 6-ին՝ ժամը 23:10-ի սահմաններում, իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի վարչությունից: