Աղոթեցի մեր երկրների խաղաղության համար. Աննա Հակոբյանն այցելել է Կիևի Սուրբ Միխայիլի տաճար

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքում գրառում է արել.

«Այսօր զբոսնեցինք Կիևի կենտրոնում։ Սուրբ Միխայիլի տաճարում առավոտյան պատարագ էր։ Ես էլ մոմ վառեցի և աղոթեցի մեր երկրների խաղաղության համար»։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայայի հրավերով ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մեկնել է Կիև՝ մասնակցելու առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա երրորդ գագաթնաժողովին: