Կատարվածն առևանգում է. Լիլիթ Մակունց

Այսօր Ազգայն ժողովի նիստի մեկնարկին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադարձավ Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանցի զինծառայողների կողմից 6 հայ զինծառայողների գերի վերցնելու փաստին.

«Այսօր լուր տարածվեց, որ ՀՀ սահմանից պաշտոնական մեկնաբանությամբ գերեվարվել են հայ զինվորներ։ Սակայն ՀՀ սահմանի դեպքում չենք կարող անվանել գերեվարում, դա առևանգում է, և դա տեղի է ունենում այն պարագայում, երբ այսօր մեր միջազգային գործընկերները, մեր բոլոր գործընկերները պատշաճ գնահատական չեն տալիս, իրերն իրենց անունով չեն կոչում։

Կոչ եմ անում մեր բոլոր գործընկերներին անպայման և պարտադիր կերպով հստակ գնահատական և հստակ դիրքորոշում հայտնել Ադրբեջանի անթույլատրելի գործողությունների նկատմամբ»։

Հիշեցնենք՝ ՊՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։