Հայաստան-Խորվաթիա հանդիպման մեկնարկից առաջ կլինի հանդիպում Գևորգ Ղազարյանի հետ. ՀՖՖ

Սեպտեմբերի 11-ին՝ Հայաստան-Խորվաթիա հանդիպման մեկնարկից առաջ, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հավաքված երկրպագուները հնարավորություն կունենան իրենց շնորհակալությունը հայտնելու Գևորգ Ղազարյանին:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն՝ նշելով, որ հանդիպումից առաջ կկայանա փոքրիկ արարողություն, որի ընթացքում Ղազարյանը հրաժեշտ կտա երկրպագուներին: