Ի՞նչ է ուղարկել Ռուսաստանը. Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրությունը

Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

«Ինչպես նախապես հայտատարվել էր, Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ:

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով, հանրապետության իշխանությունների թույլտվությամբ մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով: Օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ:

Մանրամասները կներկայացվեն Արցախի հանրային հեռուստատեսության եթերում»: