Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևան քաղաքում սեպտեմբերի 15-ի ցերեկը, 16-ին, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։  

Սեպտեմբերի 17-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։   Հանրապետության տարածքում սեպտեմբերի 15-ի ցերեկը, 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։Սեպտեմբերի 16-18-ին կեսօրից հետո` առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 15-16-ը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։