Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերը՝ Ադրբեջանի գործողությունների մասին

Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Միրզալի Մուհամմադը, որը քաղաքական ապաստան է ստացել Ֆրանսիայում՝ ալիևյան ռեժիմի կողմից հետապնդումներից հետո գրառում է կատարել:

«Ադրբեջանը հարձակվել է (Խանքենդի-Ստեփանակերտ)՝ իբրև պատասխան Ղարաբաղում չորս ադրբեջանցի ոստիկանների սպանության, ովքեր իբր զոհվել են հայերի կողմից դրված ականներից։

Իրականում այս պատմությունը, որպես պատրվակ, ծրագրել էր հենց Ալիևի կառավարությունը։ Տարածքը, որտեղ սպանվել են չորս ոստիկանները, ողջ օրվա ընթացքում խիստ հսկողության տակ է Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից։ Անհնար է, որ հայը հասնի այնտեղ եւ ականներ տեղադրի»: