Ադրբեջանի ՊՆ-ն արդեն բացահայտորեն հայտարարել է Արցախի բնակչության բռնի տեղահանման մտադրության մասին. Արցախի ՆԳՆ

Ադրբեջանի ՊՆ-ն արդեն բացահայտորեն հայտարարել է Արցախի 120 հազար բնակչության բռնի տեղահանումն իրականացնելու մտադրության մասին, ինչը հավասարազոր է Արցախի ժողովրդին որպես այդպիսին և նրա ընհանրության և ամբողջականության ոչնչացմանը։

 Ամբողջ երկիրը ենթարկելով անօրինական պաշարման և որպես պատերազմի մեթոդ օգտագործելով սովը՝ Ադրբեջանը որոշել է դիմել ուժի կիրառման՝ վստահ լինելով, որ չի հանդիպի միջազգային հանրության դիմադրությանը։ 

 Հարկ է ընդգծել, որ [մինչ հարձակում սկսելը Ադրբեջանի տարածած] կեղծիքներից ոչ մեկը չի հաստատվել ռուսական խաղաղապահ զորակազմի հաղորդագրություններով։

Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ-ն։