Իրանի Իսլամական Հանրապետությունը Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք. Աբդոլահիան

Երեկ երեկոյան Նյու Յորքում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը գրառում է արել՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ:

X-ի (նախկին՝ «Թվիթեր») իր միկրոբլոգում Իրանի դիվանագիտական գերատեսչության ղեկավար գրել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք, սակայն կողմերի միջև տարաձայնությունները պետք է հանգուցալուծվեն երկխոսության միջոցով, քաղաքական ճանապարհով»: