Մարուքյանը դիմել է Բայդենին, Մակրոնին, Միշելին և Բորելին

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «X»-ի իր էջում գրել է.

«Սա Ստափանակերտի օդանավակայանն է, որտեղ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական էթնիկական զտումների հետևանքով ժողովուրդը հավաքվել է Լեռնային Ղարաբաղի գյուղերից։ Սա հանդուրժելի է եղել ձեր կողմից Ջո Բայդեն, Էմանուել Մակրոն, Շառլ Միշել և Ժոզեֆ Բորել»։