Քիմ Քարդաշյանը կրկին դիմել է ԱՄՆ կառավարությանը

Ամերիկյան ռեալիթի շոուների հայազգի հեռուստաաստղ, աշխարհահռչակ Քիմ Քարդաշյանը «Ինստագրամ»-ի իր էջի հետևորդներին հիշեցրել է Ադրբեջանի կողմից ԼՂ շրջափակման վերաբերյալ ավելի վաղ իր և պրոդյուսեր Էրիկ Էսրայիլյանի անդրադարձը՝ Rolling Stone կայքում: 

Քարդաշյանը հրապարակմանը կից խոսել է նաև ԼՂ-ում տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին:

«Ցավոք սրտի՝ Արցախի հայերի ցեղասպանության հավանականությունը հիմա ավելի մեծ է, քանի որ ամիսներ տեւած շրջափակումից ու սովի մատնելուց հետո Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել խաղաղ բնակիչների վրա: Մենք կոչ ենք անում ԱՄՆ կառավարությանը և միջազգային հանրությանը անհապաղ միջամտել մարդկային աղետը կանխելու համար»,-գրել է աստղը՝ նշելով նաև Էրիկ Էսրաիլյանի և Armenian UCLA-ի էջերը: