Ծեծի է ենթարկվել պատգամավոր Գեղամ Մանուկյանը

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ծեծի է ենթարկվել։ Նա տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ դեպքը տեղի է ունեցել երկու օր առաջ՝ բողոքի ցույցի ժամանակ։ 

«Երկու օր առաջ՝ բողոքի գործողությունների ժամանակ դավադիր նիկոլական հերթական ոստիկանը փորձեց իր ընկերների հետևից հարվածել։ Վնաս չունի, մի երկու օրից շարք կվերադառնամ»,- ասել է Մանուկյանն ու խնդրել, որ բոլորը միանան Երևանում ընթացող բողոքի ցույցերին։