Հունգարիան արգելափակել է Ղարաբաղի հարցով ԵՄ 27 երկրների համատեղ հայտարարությունը. Factor

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի եվրոպական բաժնի խմբագիր Ռիկարդ Յոզվիակը  X-ի (նախկին Twitter) սոցիալական ցանցում արված գրառմամբ տեղեկացրել է, որ Հունգարիան արգելափակել է ԵՄ բոլոր 27 երկրների համատեղ հայտարարությունը։ Այս մասին գրում է Factor.am-ը:

«Ղարաբաղում տեղի ունեցողի վերաբերյալ Եվրամիության հայտարարությունը ի սկզբանե պետք է լիներ ԵՄ բոլոր 27 երկրների համատեղ հայտարարություն, բայց Հունգարիան արգելափակել է այն»,- գրել է Յոզվիակը։

Նշենք, որ ԵՄ-ն դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ և ափսոսանք  հայտնել  զոհերի և մարդկային կորուստների համար։