Սեփական տրանսպորտային միջոց չունեցող արցախցիները կցուցակագրվեն. տեղեկատվական շտաբ

ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիները ցուցակագրվելու համար սեպտեմբերի 26-ի ժամը 16։00-ից կարող են մոտենալ Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում (Վերածննդի հրապարակին մոտ) գործող աշխատանքային խմբին։

Այդ մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։Ավտոբուսներով տեղափոխման մեկնարկը նախատեսվում է առաջիկա օրերին։

«Գործընթացն արդյունավետ իրականացնելու համար ակնկալում եք կարգապահություն և հանդուրժողականություն։Ներկա պահին մեզ համար առաջնահերթ է վիրավորների շտապ տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ»,- նշվում է հայտարարության մեջ։