Սեպտեմբերի վերջին շաբաթ օրը ՀՀ-ում կնշվի Ազգային փոքրամասնությունների օր. ԱԺ- ն ընդունեց նախագիծը

Խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության՝ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշել որպես ՀՀ ազգային փոքրամասնությունների օր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 101 կողմ ձայն:

«Առաջարկում եմ սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշել որպես ՀՀ ազգային փոքրամասնությունների օր»,- ասաց պատգամավորը

Բաքոյանը ԱԺ-ում նախագիծը ներկայացնելիս նշել էր, որ Ազգային փոքրամասնությունների կարևորությունը ՀՀ-ում նաև արտահայտվում է Սահմանադրությամբ: Հայաստանում գործում է ազգային փոքրամասնությունների խորհուրդ: